Ախալքալաքում ապօրինի զենք-զինամթերք կրելու համար կալանավորված Թուրքիայի քաղաքացի Ի.Բ.-ի նկատմամբ՝ ծնված 1983 թվականին, սեպտեմբերի 21-ին Ախալքալաքի շրջանային դատարանը որպես խափանման միջոց է սահմանել կալանավորումը։
Սեպտեմբերի 18-ին Ախալքալաքի Աղմաշենեբելի փողոցում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բերման էր ենթարկվել Թուրքիայի քաղաքացի, որը վարում էր թուրքական պետհամարանիշներով ավտոմեքենա։
ՆԳՆ-ի տվյալներով՝ ձերբակալվածի և նրա մեքենայի խուզարկության ժամանակ իրավապահները առգրավել են հրազեն, ամրակներ և 11 պարկուճ։
Ամբաստանյալը մեղադրվում է Վրաստանի ՔՕ 236-րդ հոդվածի 3-րդ, 4-րդ կետերով՝ ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, պահելու, կրելու, արտադրելու, փոխադրելու, ուղարկելու կամ իրացնելու մեջ։ Այս արարքը պատժվում է տուգանքով կամ տնային կալանքով՝ վեց ամսից երկու տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով։