Պետական ամենամսյա նպաստ ստանում են տարբեր կարգավիճակ ունեցող բնակիչները։ Պարզելու, թե Ախալքալաքում քանի մարդ ինչ սոցիալական նպաստ է ստանում, Jnews-ն ուսումնասիրեց Վրաստանի սոցիալական ծառայությունների գործակալության վիճակագրությունը։
Սոցիալական ծառայության գործակալության Ախալքալաքի սպասարկման կենտրոն հայցադիմումը և համապատասխան փաստաթղթերը ներկայացնելով, սահմանափակ կարողություն ունեցող անձինք կարող են ստանալ ամենամսյա սոցիալական նպաստ։ Նպաստ ստանում են նաև ծնողազուրկ երեխաները, սոցիալապես անապահով ընտանիքները և մի քանի այլ խմբեր։
Սոցիալական ծառայության գործակալության 2023 թվականի հունվար ամսվա տվյալները վերցված են ssa.moh.gov.ge կայքից.
Բացի այդ, մունիցիպալիտետում սոցիալական նպաստ է ստանում 747 (անապահով) ընտանիք, ընդհանուր առմամբ՝ 2567 մարդ, որոնք ունեն սոցիալական միավորներ։ Մարդկանց թիվը, կախված միավորներից, տարբեր է։
2022 թվականի հունիսի 1-ից Վրաստանում կենսաթոշակ կարող է ստանալ նաև օտարերկրյա քաղաքացին, եթե ունի մշտական բնակության թույլտվություն և վերջին 10 տարում պաշտոնապես բնակվել է Վրաստանում։ Եվ կապ չունի, նա այլ երկրում թոշակ ստանում է, թե ոչ։ Վրաստանն այլ օտարերկրյա քաղաքացուց, ինչպես նաև երկքաղաքացիություն ունեցող անձից չի պահանջում տեղեկանք առ այն, որ նա այլ երկրում թոշակ չի ստանում։
Ելնելով այն հանգամանքից, որ ընդհանուր առմամբ կենսաթոշակ է ստանում 8425 մարդ, իսկ բարձրալեռ շրջանի բնակչի կարգավիճակ ունի 7736 մարդ, կարելի է ենթադրել, որ մունիցիպալիտետում թոշակ է ստանում մինչև 689 մարդ, որոնք օտար երկրի քաղաքացիներ են։
Ախալքալաքի մունիցիպալիտետի թոշակառուները, համաձայն բարձրալեռ շրջանի բնակչի կարգավիճակի, կենսաթոշակին 20 տոկոս հավելավճար են ստանում։ 70 տարեկանից բարձր կենսաթոշակառուները (բարձրալեռ շրջանի բնակչի կարգավիճակ ունեցող) ստանում են 440 լարի, իսկ 70 տարեկանից ցածրերը՝ 355 լարի։
Այսօրվա դրությամբ, Վրաստանում տարիքային կենսաթոշակ կանանց տրվում է 60 տարեկանից, իսկ տղամարդկանց՝ 65:
Սոցիալական նպաստներ. Ով որքան կարող է ստանալ
Ով և ինչպիսի սոցիալական օգնություն կարող է ստանալ Ախալքալաքում