«14-րդ ավանի» փոքրիկ փողոցի բնակիչներն ասում են, որ նրանք բազմիցս դիմել են, որպեսզի փոխվի իրենց տների տակով անցնող կենտրոնական վթարային ջրատար ուղիները, քանի որ այն հաճախ պայթում է: Վրաստանի Միավորված ջրամատակարարման ընկերությունը խոստանում է լուծում տալ այս խնդրին:

Գրիշա Խանոյանը դժգոհում է, որ 2 տարի է չեն կարողանում հասնել այն բանին, որ կենտրոնական ջրագիծը հիմնովին վերականգնվի:

«Երկու տարի առաջ մենք դիմում գրեցինք, որպեսզի գան և փոխեն: Այսօր ասում են, որ պետը փոխվել է, գրեք դիմումը նորից, մեկ նամակն է կորչում: Ամեն վթարի ժամանակ զանգում ենք, գալիս են, մտցնում են բիրը և հեռանում», – դժգոհում է Գրիշա Խանոյանը:

Ախալքալաքի սպասարկման կենտրոնի Վրաստանի Միավորված ջրամատակարարման ընկերության մենեջեր Արտակ Թառլամազյանն ասում է, որ նա նամակ է գրել որոշ ջրախողովակները փոխելու անհրաժեշտության մասին և սպասում է պատասխանի:

«Երբ խողովակներն ուղարկեն, մենք կփոխենք այդ ջրմուղ համակարգը», – ասում է նա: