Jnews լրատվական գործակալությունը շնորհավորում է իր բոլոր ընթերցողներին, բաժանորդներին ու համայն հայությանը` Ամանորի ու Սուրբ Ծննդյան տոների առիթով: Մաղթում ենք բոլորիդ քաջառողջություն, երջանկություն, ընտանեկան ջերմություն և խաղաղություն:
Թող գալիք տարին լինի նորանոր նվաճումների, բազում հաջողությունների և արգասաբեր տարի: Բոլոր դժվարությունները և անհաջողությունները թող մնան անցնող տարում, իսկ 2020-ը Ձեզ և Ձեր ընտանիքներին պարգևի միայն ուրախ ու անհոգ օրեր:
Հաճելի տոնական օրեր ենք մաղթում և ցանկանում, որ բոլորի ընտանիքներում իշխի ուրախությունն ու երջանկությունը:
Հանգստյան օրերի ընթացքում խմբագրությունը կշարունակի հրապարակել ամենահրատապ ու կարևոր տեղեկությունները, սակայն գործակալության անձնակազմը ողջ ծավալով կվերսկսի աշխատանքը հունվարի 7-ից:
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ