Այսօր, հուլիսի 29-ին, համերգով նշեցին գյուղի տոնը՝ Կոթելոբան:
Ախալքալաքի շրջանի Կոթելիա գյուղում, այսօր երկրորդ անգամ նշվեց գյուղի օրը՝ Կոթելոբան:
Տոնը նշվեց համերգով եւ բանաստեղծությունների ընթերցմամբ: Պարեց Ախալքալաքի մշակույթի տան «Մուրջի» համույթը, իսկ Կոթելիա գյուղի երեխաները կարդացին բանաստեղծություններ:
Համերգին ներկա էին Հայր Ալեքսեյը, Սամցխե-Ջավախքում հանրային պաշտպանի ներկայացուցիչ Սալոմե Կուջանիշվիլին, ՆԱՏՕ-ի եւ Եվրամիության գրասենյակի ներկայացուցիչ Թեո Զուրաբիշվիլին, կոթելեցիներն ու այլ հյուրեր:
Կոթելիա գյուղի XVI դարի եկեղեցին անվանակոչված է Իվլիտա եւ Կվիրիկե նահատակների անունով: Երեկ առավոտյան եկեղեցում մատուցվեց տոնական պատարագ, պատարագի ժամանակ եկեղեցում էին նաեւ այս սրբերի մասունքները:
Շուշան Շիրինյան