
Խանդո գյուղի մոտակայքում ճանապարհի հատվածի ասֆալտապատումը գրեթե ավարտված է, սակայն հնարավոր չէ կանգառել ճանապարհի մոտ, քանի որ ասֆալտը եզրերում կտրվում է, շինարարական ընկերությունը պնդում է, որ ճամփեզրը շուտով կբարեկարգվի:
Ախալքալաքի-Բակուրիանի ավտոճանապարհից մինչև Խանդո գյուղ ճանապարհը վերանորոգվում է: Որոշ տեղերում ասֆալտապատումն ավարտված է, որոշ վայրերում մնացել է վերին շերտը:
Խանդո գյուղի բնակիչները, որոնք դժգոհ էին աշխատանքների որակից, այժմ բողոքում են, որ ճանապարհի եզրերը չեն սարքել:
«Դեռևս աշխատանքներն ընթանում են, այժմ նրանք կասֆալտապատեն երկրորդ շերտը Օրջա գյուղի տարածքում, և զուգահեռ Խանդոյի հատվածում կբարեկարգեն ճամփեզրերը», – ասում է Խանդո գյուղում քաղաքապետի ներկայացուցիչ Աշոտ Սահարյանը:
Ըստ «Արալի» ընկերության աշխատակիցների, որը իրականացնում է ասֆալտապատման աշխատանքները, նրանք աշխատում են ըստ նախագծի:
«Նախագծում ճամփեզրը կա, այն պետք է լինի ոչ պակաս, քան 50 սմ-ն: Մենք դա անելու ենք շուտով, մինչդեռ Խանդո գյուղի աշխատանքները ավարտված չեն», – ասում է «Արալիի» աշխատակիցը:
Երեկ Ախալքալաքի մունիցիպալիտետում տեղի ունեցավ հանդիպում՝ շինարարական ընկերությունների ղեկավարների, գյուղերի լիազորների, պատգամավորների և տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների մասնակցությամբ:
Հանդիպմանը ներկա էին «Արալի» ՍՊԸ-ի տնօրեն Օթար Թաթեշվիլին, «Ջավախք Ավտո Գզա» ընկերության ներկայացուցիչ Ջաբա Ձիրկվաձեն, ինչպես նաև գործարարներ, որոնց հետ մունիցիպալիտետն ուղղակի պայմանագրեր է կնքել «Օգնություն գյուղին» ծրագրով աշխատանքների իրականացման համար:
Հանդիպման ընթացքում նրանք քննարկել են նաև Խանդոյի բնակիչների դժգոհության հարցը:
Խանդո գյուղի ներկայացուցիչը դժգոհեց, որ գյուղի ճանապարհը կառուցվում է առանց ճամփեզրերի: Թաթեշվիլին առարկել է, ասելով, որ նախագծով նախատեսված է ճամփեզրըև դա կկառուցվի:
Շարունակվում է Օրջա, Խանդո, Վարևան, Ալաստան և Կոկիո գյուղերը կապող ճանապարհի վերականգնման աշխատանքները:
Վերանորոգման տենդերը հայտարարվել էր 2018 թվականի հոկտեմբերի 5-ին: Աշխատանքներն իրականացվում են «Արալի» ընկերության կողմից:
Վերակառուցված ճանապարհի ընդհանուր երկարությունը կազմում է 8,558 մետր, իսկ աշխատանքների համար հատկացված գումարը` 2,654,956 լարի:
Վերանորոգման վերջնական աշխատանքները պետք է ավարտվեն մինչև 2019 թ. նոյեմբերի 20-ը:
Երկու ամիս առաջ, Խանդոյի բնակիչները բողոքում և ասում՝ իրականացվող աշխատանքները ցածրորակ են, նրանք մշտապես հետևում և «վերահսկում» էին շինարարների աշխատանքը: