Հուլիսի 26-ի գիշերը քաղաքի կենտրոնական մասում էլեկտրաէներգիայի բարձր լարման հետևանքով, Թամար Թագուհու, Ռուսթավելի և Ազատության փողոցի տներում և խանութներում, քաղաքապետարանում փչացել է էեկտրոնային տեխնիկան: «Էներգո Պրո Ջորջիա» էլեկտրաբաշխիչ ընկերությունը կփոխհատուցի վնասը, եթե իրենց մեղավորությունը հաստատվի:
Երեկ, վաղ առավոտյան Թամար Թագուհու փողոցի բնակիչն էլեկտրիկ էր կանչել էր, որ նա չափեր էլեկտրաէներգիայի լարումը: Առավոտյան՝ ժամը 7: 00-ին 220 վոլտի փոխարեն 400 վոլտ էր:
«Երբ նրանք դիմեն ընկերությանը, ընկերությունը կհետաքննի, թե ինչ է տեղի ունեցել: Այնուհետեւ տուժածները կարող են ընտրել երկու տարբերակ՝ կամ նրանք իրենք կարող են վերանորոգել վնասված սարքավորումները եւ ներկայացնել վճարման անդորրագրերը, եւ ընկերությունը կփոխհատուցի նրանց վնասը, կամ էլ կարող են «ինվոյս» ներկայացնել, թե որքան կարժենա սարքավորումների վերանորոգումը: Եթե սարքավորումները ենթակա չեն վերանորոգման, ապա անհրաժեշտ է ներկայացնել սարքավորումների փաստաթղթերը », – մեկնաբանեցին «Energo Pro Georgia» էլեկտրաբաշխիչ ընկերության մամուլի ծառայությունում:
Ինտերնետ պրովայդեր «Netcom»-ը, որի մոդեմները բոլոր բաժանորդների մոտ շարքից դուրս են եկել, մոդեմները կփոխի ինքնուրույն: Առավոտյան վառվել է ընկերության 18 ռոուտեր եւ մոդեմ:
Հիշեցնենք, որ երեկ առավոտյան, քաղաքի կենտրոնական մասում էլեկտրաէներգիայի բարձր լարման հետևանքով շատերի տներում և խանութներում փչացել է էեկտրոնային տեխնիկան: Ըստ տուժածների, գիշերը տեղի է ունեցել հզոր ուժով հոսանքի միացում և հոսանքազրկում: