«Օգնություն գյուղին» ծրագրի շրջանակներում Ախալքալաքի մունիցիպալիտետի Դադեշ գյուղում կվերականգնվի գյուղի կամուրջը: Այս տարի վերոհիշյալ ծրագրի շրջանակներում Դադեշը ստացել է 16 000 լարի:
Դադեշ գյուղի բնակիչների խոսքով՝ նրանք կամուրջը կառուցել են մոտ 20 տարի առաջ: Ըստ նրանց՝ գյուղի կամուրջը վթարային վիճակում է գտնվում, ուստի նրանք որոշեցին գյուղին հատկացված գումարը ծախսել դրա վերականգնման վրա:
Դադեշ գյուղում քաղաքապետի ներկայացուցիչ Էդգար Թումասյանի խոսքով, արդեն շուտով կսկսվեն շինարարական աշխատանքները: Նրա խոսքով, ներկայումս ընթանում է փաստաթղթերի պատրաստման գործընթացը:
«Քանի որ տենդերը չի կայացել, մենք ընկերության հետ ուղղակի պայմանագիր ենք կնքել, աշխատանքները շուտով կսկսվեն», – ասում է նա:
Դադեշ գյուղի կամրջի վերականգնման տենդերը հայտարարվել է երեք անգամ` 13 559 լարի գումարով, բայց այն չի կայացել տենդերին մասնակիցների բացակայության պատճառով:
Բրատիսլավ Իգիթխանյան