Ախալցիխեից դեպի Ախալքալաք մուտքին, Շոթա Ռուսթավելիի հուշարձանի կողքին է հայտնվել Վրաստանի քարտեզը:
Անսովոր նախագիծը Ախալքալաքի սպասարկման կենտրոնի տնօրեն Արմեն Բիչախչյանի նախաձեռնությունն էր և իրականացվել է քաղաքի Բարեկարգման և կանաչապատման ծառայության ղեկավար Աղվան Աբաջյանի հետ համատեղ:
«Մենք Վրաստանի քարտեզը սարքեցինք, որը երկու ձեռքերը պահում են: Դա նշանակում է, որ մենք պետք է հոգ տանենք և պաշտպանենք մեր հանրապետությունը, բարձր պահենք այն սեփական ձեռքերով», – ասաց Արմեն Բիչախչյանը:
Ախալքալաքի մուտքին՝ 7 մետր երկարությամբ և 2 մետր լայնությամբ քարտեզը նկարազարդված է Վրաստանի դրոշի գույներով:
Այս նախագծի իրականացման համար, ներկերի և ցեմենտի համար հատկացվել էր 150 լարի, իսկ մնացած անհրաժեշտ շինանյութերը տնից բերել էին Սպասարկման կենտրոնի աշխատակիցները: