Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը զգուշացնում է բնակչությանը սպասվող եղանակի մասին։

Գործակալության տվյալներով՝ դեկտեմբերի 12-ի մինչև երեկոյան ժամերին Արևելյան Վրաստանի հյուսիսային, լեռնային շրջանների առանձին վայրերում սպասվում են ձյան առատ տեղումներ, հնարավոր են ձնահյուս, մառախուղ և բուք։ Ճանապարհների առանձին հատվածներում հնարավոր է սահմանափակ երթևեկություն։

Սակայն ճանապարհներին դեռ սահմանափակումներ չկան։