Ախալքալաքի երիտասարդ երաժիշտների նախաձեռնող խումբը կազմակերպեց համերգ տեղի բնակիչների համար:

Արդեն երկրորդ տարին է երաժիշտների նախաձեռնող խումբը` կիթառի մանկավարժ Արմեն Երիցյանի ղեկավարությամբ, կազմակերպում է համերգ Խաս Բախչա քաղաքային այգում` Ախալքալաքի բնակչների համար:

Երաժիշտները նվագում են դասական և հեղինակային ստեղծագործություններ` սաքսաֆոնի նվագակցությամբ, ինչպես նաև դուդուկ, կիթառ, բասկիթառ և այլ գործիքներ:

Չնայած նրան, որ քաղաքային այգում ընթանում է վերանորոգման աշխատանքներ և համերգը գովազդ չուներ` շատ քաղաքացիներ մոտակա փողոցներից հավաքվել էին լսելու համերգը: Կենդանի համերգի ձայնը տարածվեց քաղաքով մեկ:

Համերգի ժամանակ ելույթ ունեցան Երաժշտական ուսումնական հաստատությունների սաներ Արտյուշ Պողոսյանը ու Տիգրան Մղդեսյանը, ինչպես նաև թիվ 2 ռուսական հանրային դպրոցի աշակերտուհի Հայկանուշ Ղարաբեկյանը:

Երաժիշտներին դհոլի կատարումներով օգնեց Ժորա Ալոզյանը, իսկ ստեղնաշարային գործիքների վրա ելույթ ունեցավ երաժշտական դպրոցի սան Անահիտ Ստելմաշովը:

«Մենք ցանկանում էինք ուրախացնել ախալքալաքցիներին երաժշտությամբ: Արդեն երկրորդ տարին ելույթ ենք ունենում քաղաքային զբոսայգում»,- ասացին երաժիշտները:

Հետքարքիր նախաձեռնության համար Ախալքալաքի քաղաքապետարանի վարչության Մշակույթի բաժինը երիտասարդ երաժիշտներին պարգևատրեց դիպլոմներով:

11953294_947914171917227_1687562779027563451_o

11894490_947914665250511_288574794972911191_o

11888601_947913031917341_8102986095613684611_o

11879194_947912168584094_2150387324459956289_o

11885114_947914038583907_2987292010415362840_o

11950266_947913491917295_1869103386935719818_o

11950327_947911275250850_6364844538817795834_o

11952857_947914338583877_8079133550160500097_o

11878922_947914875250490_963934953184030728_o

Քրիստինե Մարաբյան