Ախալքալաքի մունիցիպալիտետի Պտենա գյուղում կառուցվել է նոր մանկապարտեզ: Այն երեխաներին կընդունի ոչ միայն Պտենայից, այլև Չունչխայից, բայց երբ՝ պարզ չէ:

Շենքն արդեն կառուցված է, ներկա պահին կատարվում են ներքին վերանորոգման աշխատանքները: Երբ մանկապարտեզը կընդունի երեխաներին, դեռ պարզ չէ: Մանկապարտեզների միավորումից ասացին, որ այս տարի նախատեսված չեն կահույքի, սնման, աշխատավարձերի ծախսերը: Միավորումում այս հարցը կքննարկվի, երբ շենքը կփոխանցվի մունիցիպալիտետին: Եթե այս տարվա բյուջեում չստացվի գտնել միջոցներ, ապա հաջորդ 2020 թ.-ի բյուջեն կներառի այս մանկապարտեզի բացման և աշխատանքի ծախսերը:

Sadik-1

Պտենա գյուղում ապրում է մոտ 70 ընտանիք և նախադպրոցական տարիքի շուրջ 15 երեխա:

«Ուրախ եմ, որ կառուցել են մանկապարտեզ: Երեխաները փողոցներում այլևս չեն խաղա, այլ կգնան մանկապարտեզ», – ասում է Պտենա գյուղի բնակիչ Շուշուն Շավաձեն:

Sadik-2

Ախալքալաքի Չունչխա գյուղում ասում են, որ մանկապարտեզը հեռու է գտնվում գյուղից, և որ ամեն անգամ երեխաներին այնտեղ տանելը դժվար կլինի: Այսօրվա դրությամբ Չունչխա գյուղում կա նախադպրոցական տարիքի 8 երեխա, ովքեր պետք է հաճախեն մանկապարտեզ:

«Ընդհանուր առմամբ, այո, լավ է, որ մանկապարտեզ են կառուցել, բայց վատ է, որ գյուղում քիչ երեխաներ կան: Մենք պետք է ինչ-որ բան անենք, որպեսզի երիտասարդները չմեկնեն», – ասում է Չունչխա գյուղի բնակիչ Լեյլին:

Պտենայի և Չունչխայի համար մանկապարտեզ կառուցելու նախագիծը ֆինանսավորվում է Բարձրալեռ տարածաշրջանների զարգացման հիմնադրամի կողմից: Շենքի կառուցման համար հատկացվել է 246 800.00 լարի: Շինարարական աշխատանքներն իրականացվում են «Լիկանի-200» ՍՊԸ-ի կողմից:

Բրատիսլավ Իգիթխանյան