Ազատության փողոցի վերջում սառցե ծածկ է ձևավորվել: Արդյունքում, այս հատվածում փողոցը դարձել է միակողմանի: Եվ եթե փողոցի երկու կողմից երթևեկող վարորդները չափազանց զգույշ չլինեն, նրանք կարող են բախվել միմյանց:
Մունիցիպալիտետի բնակիչները, որոնք հաճախ օգտվում են այս ճանապարհից, բողոքում են, որ ինչ-որ տեղից ջուր է հոսում, ինչի արդյունքում ճանապարհին ձևավորվել է սառցադաշտ:
Փողոցի այս հատվածում սառցե ծածկը շրջանցելու նպատակով մեքենաները հաճախ վթարային իրավիճակ են ստեղծում՝ հանդիպակաց ճանապարհային ուղի և նույնիսկ մայթերի վրա անցնելով:
Բնակիչների խոսքով՝ սառցե ծածկույթի տակ մեծ և խորը փոսեր են, որի հետևանքով էլ ձևավորվել է սառցե ծածկը:
«Խորը փոսեր են եղել, որոնց մեջ կուտակված ջուրը ձմռանը սառել է»,- ասում է տաքսու վարորդը, ով չցանկացավ նշել անունը:
Պարզելու համար, թե ինչպես, երբ և ինչու է ստեղծվել այս խնդիրը, մենք դիմեցինք քաղաքապետարան, սակայն քաղաքապետարանում տեղյակ չէին խնդրի մասին:
Ըստ փոխքաղաքապետ Շալվա Բալախաձեի, նրանք այս մասին չգիտեին, սակայն վստահեցրեց, որ այսօրվանից նրանք կսկսեն հնարավորինս արագ լուծել այս հարցը:
Մենք առաջիկայում կտեղեկացնենք, հենց որ լուծվի գերեզմանոց տանող ճանապահին գտնվող սառցադաշտի հարցը: