Այսօր՝ «Ապրիլի 9»-ի զբոսայգում, հարգանքի տուրք է մատուցվել 1989-ի ապրիլի 9-ին ազատության համար նահատակված անմեղ զոհերի հիշատակին:
Սովորաբար, ամեն տարի՝ ապրիլի 9-ին, զոհերի հիշատակը հարգելու էին գալիս մունիցիպալիտետի տեղական ինքնակառավարման, պետական տարբեր հաստատությունների աշխատակիցները, տարբեր դպրոցների աշակերտներ, պարզապես բնակիչներ, հոգևորականներ: Սակայն «COVID-19»-ն այստեղ ևս փոփոխություններ մտցրեց:
Քահանաները՝ Ջավախքում Ախալքալաքի և Կումուրդոյի թեմի եպիսկոպոս Նիկոլոզ Պաճուաշվիլիի գլխավորությամբ, ինչպես ամեն տարի, այս տարի նույնպես եկեղեցական կարգ կատարեցին: Թեպետ, յուրաքանչյուր տարվա համեմատ, այս տարի պատարագին ներկա էին Ախալքալաքի ավելի քիչ բնակիչներ: Մոտ 30 մարդ կանգնած էին իրարից մեկ մետր հեռավորության վրա: Մունիցիպալ իշխանություններն առավոտյան ծաղիկներ էին խոնարհել ապրիլի 9-ի զոհերի հուշարձանին: Պատարագից հետո իր երախտիքի խոսքը հայտնեց Ջավախքում Ախալքալաքի և Կումուրդոյի թեմի եպիսկոպոս Նիկոլոզ Պաճուաշվիլին:
«Ովքե՞ր ենք մենք միմյանց համար, վրացիներ և հայեր, այսօր կգան այստեղ և կտեսնեն: Սա իրական հարաբերություն է: Այսօր մենք հատուկ չբարձրաձայնեցինք, որ մենք պատրաստվում էինք հոգեհանգստի կարգ մատուցել, բայց, այնուամենայնիվ, նրանք գալիս են մեկը մյուսի ետևից, և ես կացեի՝ հայտնում ոչ թե ցավակցություն, այլ արտահայտում սեր: Սա է սերը: Սերն է, որը կհաղթի բոլոր փորձություններն ու հիվանդությունները, և այս սիրո միջոցով մենք կգտնենք Աստծո շնորհը, որը կպահպանի և կփրկի մեզ: Ես ուզում եմ ասել մեր ողջ երկրին, և Հայաստանին նույնպես, քանի որ դա այն կամուրջն է, որը կապում է մեր ժողովուրդներին, երախտիքս Ձեզ», – իր խոսքում ասաց եպիսկոպոս Նիկոլոզը, արտահայրելով իր երախտիքը նաև հայերենով: