Ախալքալաքի մունիցիպալիտետի նոր՝ 5-րդ գումարման Սակրեբուլոյում ստեղծվել է 5 մշտական հանձնաժողով և միայն 1 խմբակցություն՝ «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան»-ը։
Ստեղծվել են հետևյալ հանձնաժողովները.
1. Մունիցիպալ գույքի, բնական պաշարների և գյուղատնտեսական հարցերի կառավարման հանձնաժողով։ Գաղտնի քվեարկությամբ հանձնաժողովի նախագահ է դարձել Գրիգոր Կարագեբակյան։
2. Մանդատային, ընթացակարգային, իրավական հարցերի և էթիկայի հանձնաժողով: Նախագահ է դարձել Սիփան Շիպակցյանը։
3. Ֆինանսաբյուջետային հանձնաժողովի նախագահի պաշտոնում վերընտրվել է Սեդա Մելքումյանը։
4. Տարածքա-տերիտորիալ պլանավորման և ենթակառուցվածքների հանձնաժողով։ Նախագահ է դարձել Գենադի Էլիզբարյանը։
5. Սոցիալական, մշակույթի, կրթության, սպորտի և երիտասարդության հարցերի հանձնաժողով, որը կգլխավորի Սողոմոն Ասլանյանը։
Յուրաքանչյուր հանձնաժողովում ընգրկված է 16-17 պատգամավոր։
Նոր գումարման Սակրեբուլոյում ձեւավորվել է միայն մեկ խմբակցություն՝ «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան»֊ը ։ Նախագահը Հակոբ Չախմաչյանն է, ով ունի 7 տեղակալ։ Խմբակցության կազմում ընդգրկված են այս կուսակցությունից Սակրեբուլո անցած բոլոր 37 պատգամավորները։
Ընդդիմադիր կուսակցություններից ընտրված 5 պատգամավորը դեռ խմբակցություն չեն ստեղծել.
Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոյի պատգամավորների անուններին կարող եք ծանոթանալ հետևյալ նյութում՝
Հաստատվել է Ախալքալաքի Սակրեբուլոյի կազմը