Նինոծմինդայի մունիցիպալիտետից թվով 33 մարզիկ կմասնակցի Համահայկական 7-րդ ամառային խաղերին:

Օգոստոսի 5-ից 17-ը կանցկացվի Համահայկական 7-րդ ամառային խաղերը, որին կմասնակցեն նաև Նինոծմինդայի շրջանի մարզիկները հետևյալ մարզաձևերում՝ մինի ֆուտբոլ, լող, սեղանի թենիս, թեթև ատլետիկա, բազկամարտ և շախմատ:

Նինոծմինդայի մունիցիպալիտետի մարզադպրոցի ղեկավար Անդրանիկ Ղարսլյանն այսօր ներկայացրել է իրենց թիմի անդամներին:

Նշենք, որ պատմության մեջ առաջին անգամ խաղերի բացման արարողությունը կկայանա Արցախում` օգոստոսի 6-ին: Իսկ հանդիսավոր փակումը տեղի կունենա օգոստոսի 17-ին Երևանում:

Համահայկական խաղերը կանցկացվեն 7-րդ անգամ: Մինչ այս տեղի ունեցած խաղերը հիմնականում անցկացվել են Երևանում: