Այսօր Նինոծմինդայի շրջանի Սաթխա գյուղի 85-ամյա բնակչին կախված են գտել սեփական տանը:
Սաթխա գյուղում կախված մարդու ընտանիքում 5 մարդ է ապրում: Ինչպես մեզ պատմեց նրա համագյուղացին, առավոտյան նրա որդին գոմ է գնացել, իսկ ինքը ընթրել է, կոնկրետ 400 գրամ օղի է խմել և միջանցքում կախիչից կախվել է: Գյուղում չեն պատկերացնում, թե ինչու է նման բան արել, դրա համար պատճառ չուներ: Պապի դին առաջինը հայտնաբերել է թոռը:
«Նա շատ կենսուրախ մարդ էր, միշտ շփվում էր երիտասարդների և կատակներ էր անում: Առանձնապես խնդիրներ նա չի ունեցել: Նա միայն ստամոքսի հետ կապված խնդիր ուներ: Մենք չգիտենք ինչը նրան կարող էր ինքնասպանության դրդել», – Jnews-ի հետ զրույցում պատմեց Սաթխա գյուղի բնակիչը:
Ներքին գործերի նախարարությունը հետաքննություն է սկսել Քրեական օրենսգրքի «ինքնասպանության հասցնելու» հոդվածով: