Այսօր, հունիսի 25-ին, ժամը 15:00-ին, Մինսկում, II Եվրոպական խաղերում Օթար Երանոսյանը կմենամարտի Ջորդան Ռոդրիգեսի հետ (Ֆրանսիա):
Այսօր ախալքալաքցի բռնցքամարտիկ Օթար Երանոսյանի առաջին մենամարտն է Մինսկում ընթացող II Եվրոպական սպորտային խաղերում: 25-ամյա Օթար Երանոսյանը 60 կգ քաշային կարգում կմենամարտի 1/8 եզրափակիչում:
2017 թվականին աշխարհի առաջնությունում նա դարձավ բրոնզե մեդալակիր:
Հարկ է նշել, որ ախալքալաքցի երկրորդ մարզիկը՝ Արտյուշ Գոմցյանն արդեն 2 մենամարտ է անցկացրել և երկու անգամն էլ հաղթել է 5:0 հաշվով: Վրաստանի ազգային հավաքականը Մինսկում մասնակցում է 10 բռնցքամարտիկով, որոնցից երկուսն Ախալքալաքի սպորտային համալիրի սաներ են:
Այսօր Մինսկում կայանալիք II Եվրոպական սպորտային խաղերում Վրաստանի անունից հանդես կգան նաև 12 մարզիկներ՝ բռնցքամարտի, ազատ ոճի ըմբշամարտի, հրաձգության, հեծանվավազքի և բատուտի մարզաձևերով:
Հունիսի 25-ին վրացի մարզիկների ելույթների ժամանակացույցը:
Նետաձգություն
Կանանց անհատական 1/32 եզրափակիչ փուլ
Ցիկո Փուտկարաձե – Սիլվիա Մարիա Ժիժանսկա (Լեհաստան) – 10:00
Բռնցքամարտ
60 կգ, 1/8 եզրափակիչ
Օթար Երանոսյան – Ջորդան Ռոդրիգես (Ֆրանսիա) – 15:00, 64 կգ քաշային կարգ, 1/8 եզրափակիչ
Լաշա Գուրուլի – Թուրգուլխան Էրդեմիր (Թուրքիա) – 16:00, 49 կգ քաշային կարգ, 1/4 եզրափակիչ
Սահիլ Ալահվերդով – Աքիլ Ահմեդ (Մեծ Բրիտանիա) – 21:15
Հրաձգություն
25 մ սպորտային ատրճանակ, կանայք
Նինո Սալուքվաձե – 10:00
Հեծանվավազք
Թենգիզ Բարբաքաձե — 14:00
Բատուտ
Տղամարդիկ անհատական
Թենգիզ Կոշկաձե – 15:50
Կանայք, սինխրոն
Լյուբա Գոլովինա / Թեոնա Ջանջղավա – 19:50
Ազատ ոճի ըմբշամարտ
57 կգ, 1/8 եզրափակիչ
Լաշա Լոմթաձե – Սթևան Միչիչ (Սերբիա) – 12:00, 74 կգ քաշային կարգ, 1/4 եզրափակիչ
Ավթանդիլ Կենճաձե – Զաուրբեկ Սիդակով (Ռուսաստան) – 14:00, 86 կգ քաշային կարգ, 1/8 եզրափակիչ
Սանդրո Ամինաշվիլի – Շտեֆան Ռեյխմուտ (Շվեյցարիա) – 13:10, 125 կգ քաշային կարգ, 1/8 եզրափակիչ
Գիվի Մաճարաշվիլի – Յերե Հեյնո (Ֆինլանդիա) – 13:20: