Այսօր՝ օգոստոսի 26-ին, Ախալքալաքի կենտրոնական մարզադաշտում մեկնարկեց Վրաստանի ֆուտբոլի առաջնության երկրորդ մրցաշրջանը։ Հանդիպեցին «Աբուլ» և Թբիլիսիի «Մերանի-3» ֆուտբոլի թիմերը։ Խաղն ավարտվեց Աբուլ թիմի հաղթանակով։
Վրաստանի ֆուտբոլի առաջնության երկրորդ մրցաշրջանը կավարտվի նոյեմբերին։ Հերթական հաղթանակի արդյունքում «Աբուլը» տեղափոխվեց մրցաշարի առաջին հորիզոնական։
Այսօր ժամը 17:00-ին Ախալքալաքի կենտրոնական մարզադաշտում մեկնարկեց ֆուտբոլային հանդիպումը։ «Աբուլը» 5։0 հաշվով հաղթեց «Մերանի-3»-ին։
Գոլերը խփել են.
2 գոլ՝ Սուրեն Ավետիսյան, 1 գոլ՝ Զազա Մուրադաշվիլի, 1՝ Ռաֆայել Դարբինյան, 1՝ Լուկա Գագնիձե։
Հիշեցնենք, որ «Աբուլ» ֆուտբոլային թիմին մարզում է Ռաֆայել Դարբինյանը։
Երկրորդ մրցաշրջանի հաջորդ խաղը նույնպես կկայանա Ախալքալաքում՝ օգոստոսի 31-ին։ «Աբուլը» կխաղա Խաշուրիի «Իվերիա» թիմի հետ։