Ախալքալաքում անցկացվեց քիքբոքսինգի միջազգային մրցակցություն:

Ի ուրախություն մարզիկների և մարզասերերի Ախալքալաքի մարզահամալիրում մարտի 25-ից 26-ը անցկացվեց քիքբոքսինգի միջազգային մրցաշար: Քիքբոքսինգը դա բռնցքամարտի տեսակ է, որn ուղեկցվում է ոտքի հարվածներով, նետումով և օգտագործվում է հանդերձանք և բռնցքամարտի ձեռնոցներ:

Մրցակցությանը մասնակցում էին 160 մարզիկներ Վրաստանից և Հայաստանից: Հրավիրված էին նաև ադրբեջանցի մարզիկները: Ինչպես և անցյալ տարի Ադրբեջանի մարզիկները չժամանեցին Ախալքալաք մրցույթին մասնակցելու:

«Քիքբոքսինգի ֆեդերացիայի նախագահը ցանկություն է հայտնել անցկացնել միջոցառումներ այստեղ, քանի որ մենք ունենք լավ մարզիկներ, ովքեր ցույց են տալիս արդյունքներ, և մենք ուզում ենք, որ մեր տարածաշրջանի բնակչությունը տեսնի մեր մարզիկներին: Հայաստանից մասնակցում էին 6 թիմեր, ժամանել էին նաև մարզիկներ Վրաստանի տարբեր մասերից: Ադրբեջանը դիմում էր ներկայացրել, որ ցանկանում են մասնակցել, բայց ես չգիտեմ, թե ինչու չժամանեցին մասնակցելու», – ասաց Վրաստանի վաստակավոր մարզիչ և մարզահամալիրի տնօրեն Ատոմ Էլիզբարյանը:

Մրցույթները կազմակերպել էին Վրաստանի թայբոքսինգի և քիք-բոքսինգի Ֆեդերացիան Ախալքալաքի մարզահամալիրի և Ախալքալաքի շրջանի տեղի իշխանությունների հետ միասին:

Մարզիկներին, ովքեր մրցում էին ռինգում երկրպագում էին այլ կերպ, մարզիչները բղավում էին, առաջնորդում, ոգեշնում կամ բարկանում, իսկ դահլիճը վանկարկում էր մարզիկների անունները: Արդյունքում, մեդալներ շնորհվեց 120 մարզիկի: Գավաթներ ստացան և Հայաստանի և Վրաստանի մարզիկները:

«Տոկոսային հարաբերությամբ ավելի շատ մեդալներ ստացան Հայաստանի մարզիկները: Թեև քանակով ավելի շատ մեդալներ ստացան Վրաստանի մարզիկները: Հայաստանից մասնակցում էին՝ մարզիկներ Երևանից, Գյումրիից, Արմավիրից… Վրաստանից, հիմնականում երեք քաղաքներից, որտեղ զբաղվում են քիքբոքսինգով` Թբիլիսիից, Գորիից, Քութաիսիից, Զուգդիդից, Ախալցիխեից, Ախալքալաքից, Նինոծմինդայից», – ասում է Ախալքալաքի Շրջանային վարչության մշակույթի ծառայության, սպորտի, կրթության, զբոսաշրջության և երիտասարդության հարցերով բաժնի պետ Վալերի Ստելմաշովը:

Ախալքալաքից գլխավոր մարզիչ Սերգեյ Տոնականյանի թիմը շահել է 6 ոսկե մեդալ, 4 արծաթե և մեկ բրոնզե մեդալ: Մարզիչ Պողոս Չիվիչյանի թիմը՝ 4 ոսկե և 2 արծաթե մեդալներ: Նինոծմինդայի մարզիկները զբաղեցրել են երկու 2-րդ տեղ: Մեդալները և գավաթները հանձնեց Վրաստանի թայբոքսինգի և քիք-բոքսինգի Ֆեդերացիայի նախագահ Լաշա Չուրաձեն:

sport2

sport3

sport5

sport6

sport7

sport8

sport9

sport10

sport11

sport13

sport12

sport16

sport17

sport14

sport4

sport

Մրցակցությունը չանցավ առանց փոքր վնասվածքների և քերծվածքների:

Sport1

sport18

Քրիստինե Մարաբյան