Կոկիո գյուղում տեղի ունեցավ ֆուտբոլի հուշամրցաշար նվիրված գյուղի բնակիչներ Նորիկ Գալստյանի և Հայկ Նահապետյանի հիշատակին։ Մրցաշարը կայացավ ապրիլի 20-ից ապրիլի 23-ը։ Մրցաշարի հաղթող ճանաչվեց Էխտիլա գյուղի թիմը։
Համագյուղացիները մրցաշարը կազմակերպել էին ի հիշատակ երիտասարդ տարիքում զոհված գյուղի բնակիչների։ Գալստյան Նորիկը կյանքից հեռացել է 28 տարեկան հասակում, իսկ Հայկ Նահապետյանը՝ 47 տարեկանում։ Ֆուտբոլի մրցաշարը ֆինանսավորել են Կոկիո գյուղի բնակիչներն ու ռուսաստանաբնակ համագյուղացիները։
Առաջնությանը մասնակցում էին 20 ֆուտբոլային թիմ՝ մունիցիպալիտետի տարբեր գյուղերից։ Մասնակցում էին Կորխ, Ազավրեթ, Խանդո, Ագանա, Վարեւան, Կոթելիա և այլ գյուղերի թիմերը։ Եզրափակիչ հանդիպումը կայացավ երեկ՝ ապրիլի 23-ին։ Եզրափակիչ էին դուրս եկել Էխտիլա, Վարեւան և Կարտիկամ գյուղերի թիմերը։ Առաջին տեղը զբաղեցրեց Էխտիլա գյուղի թիմը, երկրորդ տեղը՝ Վարեւանի, իսկ երրորդ տեղը՝ Կարտիկամ գյուղի թիմը։
Հաղթող թիմերը պարգևատրվեցին մեդալներով և գավաթներով։