Ախալքալաքի շրջանի վարչությունում մրցույթի արդյունքներով աշխատանքի են ընդունվել 43 մարդ, բայց 55 տեղ կրկին մնում է թափուր:
2015 թվականի հունիսից մինչև օգոստոս տեղի է ունեցել 101 թափուր տեղի համար մրցույթ Ախալքալաքի տեղական ինքնակառավարությունում: Սկզբնապես մրցույթին մասնակցում էին 185 թեկնածուներ: Էլեկտրոնային թեստավորում` այսինքն երկրորդ մրցափուլը անցան նրանցից 63-ը: Երրորդ մրցափուլը` հարցազրույցը, հաղթահարեց 43 մարդ: Նրանցից 36-ը Վարչության աշխատակիցներ են, ովքեր չէին կարողացել հանձնել քննությունը 2014 թվականի դեկտեմբերին, բայց աշխատում էին իրենց պաշտոններում` որպես պաշտոնակատարներ: Նորանշանակներից 7-ը նոր մարդիկ են տեղական ինքնակառավարման մարմիններում:
Բոլոր յոթն էլ արդեն ընդունվել են աշխատանքի հետևյալ պաշտոններում. մասնագետներ Գումբուրդո և Ագանա գյուղերում, մասնագետ Ախալքալաքի շրջանի Սակրեբուլոյում, երկու մասնագետ Վարչության Ենթակառուցվածքների և Տնտեսական բաժնում, մասնագետ Ֆինանսական բաժնում ու մասնագետ Զինվորական ծառայությունում:
Թեկնածուներից էլեկտրոնային թեստավորում չեն անցել 55 մարդ, հիմնականում գյուղերի մասնագետները, նրանց թվում կան նաև Վարչության աշխատակիցներ: Սա նրանց երկրորդ փորձն էր: Հուլիսի 31-ից Վարչության նախագահի հրամանով նրանք բոլորը ազատված են իրենց պաշտոններից: Այս պահին նրանց տեղերը թափուր են:
Վարչության աշխատակազմի ղեկավար Ստեփան Եզոյանի խոսքերով, այժմ պարզ չի, թե ինչ քայլեր են ձեռնարկվելու թափուր տեղերի լրացման համար: Նրա խոսքերով` իրենք թույլտվություն են ստացել անցկացնելու նոր հավաստագրում:
Շուշան Շիրինյան