Ախալքալաքի շրջանի տեղական բյուջեն այս տարի կրկին 25 423 լարիի չափով գումար է հատկացրել անօթևան շներին ապաստան տեղափոխելու համար: Աշխատանքի կատարման տենդեր-մրցույթն արդեն հայտարարվել է:
Տենդերային փաստաթղթերում նշված է շների կոնկրետ թիվը՝ 300, որոնք պետք է բռնվեն և տեղափոխվեն ապաստան:
Տենդեր-մրցույթը հայտարարվել է փետրվարի 20-ին, հայտի վերջնաժամկետը լրանում է փետրվարի 28-ին: Պայմանագրի համաձայն, հաղթող ընկերությունը պետք է աշխատի ամբողջ տարվա ընթացքում՝ մինչ 2018 թվականի դեկտեմբերի 31-ը:
Աշխատանքի արդյունավետության համար պայմանագրում գրված է, որ բռնումը պետք է իրականացվի ամսական երկու անգամ: Շների քանակը ու այն տեղը, որտեղից նրանք պետք է բռնվեն, պետք է որոշվի կատարումից մեկ օր առաջ:
Պայմանագրի շրջանակներում, պարտավորությունների չկատարման դեպքում մատակարարը կտուգանվի 500 լարիով: Վճարումը կկատարվի փուլ առ փուլ, բռնման ակտի ներկայացումից հետո 10-օրվա ընթացքում: Անցյալ տարի ևս հատկացվել էր նույնքան գումար, բռնվել և ապաստան էր տեղափոխվել 294 շուն:
Շներին բռնելու են ոչ միայն քաղաքից, այլև գյուղերից:
Շուշան Շիրինյան