Թոշակառուների բարձրլեռնային տարածաշրջանի բնակչի կարգավիճակ ստանալու փաստաթղթղթերը հավաքելու ընթացակարգը հեշտացնելու նպատակով, Ախալքալաքի շրջանը պահանջվող փաստաթղթերի ցուցակից հանել է գրանցման վկայականը և լիազորներին ընդգրկել այդ գործընթացին:
Որպեսզի Ախալքալաքի շրջանի թոշակառուները իրենց չծանրաբեռնեն բարձրլեռնային տարածաշրջանի բնակչի կարգավիճակ ստանալու համար հարկավոր փաստաթղթեր հավաքելով, գյուղերում նրանց կօգնեն լիազոր անձինք, իսկ քաղաքում բացի լիազորներից` Շրջանային վարչության իրավաբանական բաժնի աշխատակիցները:
«Գյուղերի լիազորված անձինք կգնան ընտանիքներ, կլրացնեն ձևաթուղթը (բլանկ), որոնք վերցրել են մեզանից, և լրացնելուց հետո կբերեն մեզ, որպեսզի մենք գրանցենք նրանց: Եթե բնակիչը ունի վճարման անդորագիր (չեկ), որը հաստատում է 9-ը ամիսների ընթացքում իր բնակությունը Ախալքալաքի շրջանում, իսկ եթե ոչ, լիազորը կլուսանկարվի նրա հետ, և այդ լուսանկարը կդնենք որպես փաստաթուղթ, որը կհաստատի այն, որ տվյալ անձը ապրում է այստեղ»,- ասում է Ախալքալաքի Շրջանային վարչության իրավաբանական բաժնի ղեկավար` Խաչատուր Ալեքսանյանը:
Գյուղերում լիազորը կայցելի ամեն թոշակառուի, բայց քաղաքում, քանի որ կարգավիճակ ստանալու հեշտացումից օգտվել ցանկացող թոշակառուները շատ են, անհրաժեշտ է, որ Շրջանային վարչության (Գամգեբելիի) նախագահի անունով դիմում գրեն: Քաղաքում Շրջանային վարչության իրավաբանական բաժնի աշխատակիցները կգնան միայն նրանց մոտ, ովքեր դրա համար դիմում կներկայացնեն:
Խաչատուր Ալեքսանյանի խոսքով, փաստաթղթերի պատրաստման գործընթացն արդեն սկսվել է և նրանք հույս ունեն, որ կհասցնեն բոլոր թոշակառուներին մինչ 2016 թվականի սեպտեմբերի մեկը կարգավիճակ տալ, որպեսզի նրանք կարողանան օգտվել նպաստներից: Մինչ սեպտեմբերի մեկը հասցնելու նպատակով, երբ բարձրլեռնային տարածաշրջանի բնակիչ թոշակառուների թոշակները կավելանան 20%-ով, Ախալքալաքի Շրջանային վարչության բարձրլեռնային տարածաշրջանի բնակչի կարգավիճակի շնորհման հանձնաժողովը ամեն օր նիստ է անցկացնում:
Տուրցխ, Վարևան և Խանդո գյուղերի բնակիչները արդեն տվել են իրենց թոշակառուների փաստաթղթերը Շրջանային վարչությանը, իսկ մնացած գյուղերում փաստաթղթերի հավաքման ընթացակարգը շարունակվում է: Ընդհանուր առմամբ գյուղերից արդեն հավաքել են 500 կենսաթոշակառուի դիմում: Ախալքալաքից դեռ ստացվել է միայն մեկ դիմում:
Ախալքալաքի շրջանում կան 9400 թոշակառու, որոնցից 3000-ը ունեին սոցիալական միավորներ և մեխանիկորեն ստացան կարգավիճակ: Մեխանիկորեն կարգավիճակ ստացան նաև` աշակերտները, նրանց ծնողները, ուսուցիչները, անապահով ընտանիքների անդամները և բյուջետային կազմակերպությունների աշխատակիցները, ընդհանուր առմամբ` 21 250 մարդ:
Մինչ այսօր Ախալքալաքի շրջանում բնակիչների դիմումների հիման վրա, կարգավիճակի շնորհման հանձնաժողովը բավարարել է մոտ 1000 բնակչի դիմում: Հանձնաժողովը մերժել է 6–ին: Մերժման պատճառն այն էր, որ նրանցից ոմանք Վրաստանի քաղաքացիներ չէին, իսկ ոմանք էլ գրանցված էին այլ տարածաշրջանում:
Շուշան Շիրինյան