Արդյունաբերական Այգրուպ հոլդինգն (Aigroup) այսօր Քութայիսիում անցկացնում է էլեկտրամոբիլների գործարանի շինարարության նախագծի շնորհանդեսը։

Ընկերության լրատվությամբ, շնորհանդեսը բացելու է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն։ Ելույթներով հանդես են գալու նաև ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Կախա Գուլեդանին և ավտոմոբիլային դիզայներ Զվիադ Ցիկոլիան։

Մինչև տարեվերջ Aigroup ընկերությունը Քութայիսիում էլեկտրական մեքենաների արտադրության ձեռնարկություն կկառուցի: Արտադրությունում աշխատանքի կանցեն ավելի քան 300 տեղի բնակիչ և ձեռնարկության շահագործումից 18 ամիս անց, գործարանում հավաքի 5000-ից ոչ քիչ էլեկտրական մեքենա:

Միջոցառումը տեղի է ունենալու Դավիթ Աղմաշենեբելիի հրապարակում։

Ընկերությունից նշում են, առաջին փուլում գործարանում արտադրվելու է ավտոմեքենաների չորս մոդել: Վրաստանում արտադրված էլեկտրական մեքենաները կդառնան Վրաստանի հիմնական արտահանման ապրանքը եվրոպական շուկայում: Նոր ձեռնարկությունում բացի էլեկտրոմոբիլներից կթողարկվեն նաև այլ էկո-արտադրանք՝ արևային վահանակներ և այլ բարձր տեխնոլոգիական արտադրանք: