Աշխարհի ամենաերջանիկ երկների ցանկում Վրաստանը զբաղեցնում է 117-րդ հորիզոնականը: Տարածաշրջանի երկրներից Հայաստանը մեկ միավորով առաջ է Վրաստանից՝ զբաղեցնելով 116-րդ հորիզոնականը: Ադրբեջանը ցանկում 89-րդ տեղում է, Թուրքիան՝ 93-րդ, իսկ Ռուսաստանը՝ 73-րդում:
ՄԱԿ-ը Երջանկության միջազգային օրվա առթիվ հրապարակվել է ամենամյա World Happiness Report-ը՝ «Երջանկության համաշխարհային զեկույցը»:
Ըստ զեկույցի, որում ներառված են 153 երկրի տվյալներ, ներկայացվում է՝ ինչպես է աշխարհում տարբեր գործոնների շնորհիվ մարդկանց կյանքը երջանիկ դառնում:
Այս տարի ամենաերջանիկ երկների ցանկը կրկին գլխավորել է Ֆինլանդիան: Լավագույն տասնյակում են հայտնվել Դանիան, Շվեյցարիան, Իսլանդիան, Նորվեգիան, Նիդեռլանդները, Շվեդիան, Նոր Զելանդիան, Ավստրիան, Լյուքսեմբուրգը: 153 երկրից բաղկացած ցանկը եզրափակում են Զիմբաբվեն, Հարավային Սուդանն ու Աֆղանստանը:
Ցանկը կազմելիս մասնագետները հաշվի են առնում մի շարք գործոններ՝ բնակչության մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն, կյանքի տևողությունը, տվյալ պետության կառավարման և բնակչության երջանկության միջև ուղղակի կապերը, սոցիալական աջակցությունը, կոռուպցիան և այլն: