«Ինձ չեն հետաքրքրում ընդդիմության հարցերը կամ ընտրությունների մասին անհեթեթ հայտարարությունները»,- ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։
Կառավարության ղեկավարը պատասխանել է լրագրողների հարցին, Նիկա Մելիայի այն հայտարարության վերաբերյալ, թե «Ազգային շարժումը» միջազգային գործընկերների հետ աշխատում է Վրաստանում մոլդովական ընտրական մոդելի ներդրման ուղղությամբ:
«Դա հետաքրքիր հարց չէ։ Ինձ իսկապես չեն հետաքրքրում ընդդիմության հարցերը կամ ընտրությունների մասին անհեթեթ հայտարարությունները։ Բոլոր ընտրություններն ավարտվել են, մենք հաղթել ենք: Հաջորդ ընտրությունները տեղի կունենան 2024 թվականին։ Այնպես որ, մինչ այդ, խնդրում եմ, ինձ ժամանակ տալ, ես այնքան գործ ունեմ անելու»,- ասել է Իրակլի Ղարիբաշվիլին։