Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին սոցցանցում գրում է. «Այսօրվանից ավելի քան 800 խրոնիկական և ուռուցքաբանական դեղամիջոցներ միջինը 40 տոկոսով կէժանանան։

Կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ ի սկզբանե սահմանվել են տեղեկատու գներ քրոնիկ հիվանդությունների բուժման դեղերի համար, և աստիճանաբար գների կարգավորման մեխանիզմը կտարածվի դեղերի այլ խմբերի վրա:

Բացի այդ, 2022 թվականի մարտից կառավարության նախաձեռնությամբ բացվել է թուրքական դեղերի շուկան, որը Վրաստանում դեղերի արժեքը իջեցրել է 60-80 տոկոսով։ Արդյունքում երկրի մինչև 100.000 քաղաքացի տարեկան կտնտեսի մոտ 200 մլն լարի: