Իրավիճակը Թուրքիայում, որտեղ նախօրեին գիշերը կատարվել էր ռազմական հեղաշրջման փորձ, շաբաթ առավոտյան արդեն կայունացել է, թեև նպատակային գործողությունները ընդդեմ հեղաշրջման կազմակերպիչների և մասնակիցների շարունակվում է, հաղորդում է թուրքական հետախուզությունը:

Թուրքիայի նախագահը և վարչապետը, գիշերը, երբ ակնհայտ էր հեղաշրջումը, կոչ էին անում ժողովրդին դուրս գալ փողոց և պաշտպանել ներկայիս կառավարությանը, ինչը և իսկապես կատարվեց: Գիշերը, թուրքական իշխանությունները և նրանց սատարող բնակչությունը կարողացան հաղթահարել հեղաշրջումը:

Հեղաշրջման փորձի առաջնորդ անվանում են երկրի նախկին ВВС գլխավոր հրամանատար Ակին Օզթյուրքին: Ըստ տեղեկավության վարչապետ Բինալի Յիլդիրիմը, նրա ավելի քան 2 հազար 800 կողմնակիցներ ձերբակալվել են: Ձախողված հեղաշրջման զոհերը դարձել են 160 խաղաղ քաղաքացիներ և կառավարությանը հավատարիմ զինվորականներ, ինչպես նաև 104 պուտչեր:

«Հուլիսի 15-ը, դարձավ մի սև բիծ թուրքական ժողովրդավարության պատմության մեջ»,- մասնավորապես հայտարարել է Յիլդիրիմը: Թուրքական կառավարության ղեկավարը խոստացել է չիրականացնել «դատական օր» հեղաշրջման կողմնակից քաղաքացիական անձանց, այդ թվում նաև լրագրողներին: Այդ թվում նաև Թուրքիայի Սահմանադրական խորհուրդը այլ կուսակցությունների հետ կքննարկեն հեղաշրջման փորձի հետ կապված մահապատիժը վերադարձնելու իրագործելիությունը:

Իշխանությունները որոշել են տարբեր ատյաններում 2 745 դատավորների պաշտոններից հեռացման մասին: Խոսքը մոտավորապես գնում է Գերագույն դատական խորհրդի հինգ անդամների մասին: Սակայն, հեղաշրջման փորձի հանգամանքները հետաքննելու համար նշանակվել են 40 դատավորներ:

Նյութը կազմվել է Euronews միջազգային լրատվական գործակալության տարածած տեղեկատվության հիման վրա: