Նինոծմինդա քաղաքում ճանապարհային նշանների տեղադրումից հետո խելացի տեսախցիկները սկսել են խախտումներ արձանագրել:
Տեսախցիկները տեղադրված են հետևյալ վայրերում` Դավիթ Շինարարի և Երևանյան փողոցներում՝ երկու խելացի տեսախցիկ, Դավիթ Շինարարի և Խաչատրյան խաչմերուկում` երկու խելացի տեսախցիկ, Թավիսուփլեբա և Հովսեփյան փողոցների խաչմերուկում՝ երկու խելացի տեսախցիկ, Հովսեփյան և Գոգոլ փողոցների խաչմերուկում` երկու խելացի տեսախցիկ և Թավիսուփլեբա փողոցում` երկու խելացի տեսախցիկ:
Ներկայումս տեսախցիկներն արձանագրում են հետևյալ վարչական իրավախախտումները. Արագության գերազանցումը, կարմիր լույսի տակով անցումը, մեքենան վարելիս հեռախոսով խոսելը, ամրագոտի չկապելը: Բացի այդ, խելացի տեսախցիկներն արձանագրելու են այն մեքենաները, որոնք չեն անցել տեխզննում:
Ճանապարհային գծերի գծանշումից հետո նաև կտուգանվեն. Երկակի գիծը հատելու, քաղաքային տրանսպորտի գծով շարժվելու, հակառակ գծով շարժվելու համար: Նախագծի համաձայն, Նինոծմինդայում տեղադրվել է 14 տեսախցիկ` 10 «խելացի» և 4 սովորական:
Նյութը՝ Ռադիո «ՆՈՐ»-ից