Այն բանից հետո, երբ շրջանի նահանգապետ Բեսիկ Ամիրանաշվիլին ժամանել է Նինոծմինդայի մունիցիպալիտետի Գորելովկա գյուղ, և գյուղացիները ավտոմեքենաների երթևեկության համար բացել են մայրուղին՝ նահանգապետը, տեղի իշխանությունների ներկայացուցիչները, ինչպես նաև խորհրդարանի պատգամավոր Հենզել Մկոյանը Սակրեբուլոյում հանդիպում են կազմակերպել գյուղի բնակիչների հետ:
Հանդիպումն անցնում է առանց լրագրողների: Հանդիպմանը քննարկվում են գյուղացիների խնդիրները:
Շրջանի նահանգապետ Բեսիկ Ամիրանաշվիլին հանդիպման սկզբում հայտարարել է, որ իրենց հետաքրքրում է բնակչության կարծիքը, ուստի հավաքվել են:
«Մենք հավաքվել ենք, որպեսզի լուծենք առկա խնդիրները», – հայտարարել է նա:
Հանդիպման մանրամասների վերաբերյալ նյութերը կհրապարակենք ավելի ուշ: