Երեկ կեսօրին բացված պետական ներքին նշանակության Կոդա-Փարցխիսի-Մանգլիս-Ծալկա-Նինոծմինդա ճանապարհի 94կմ-ից 110 կմ ընկած ճանապարհահատվածը կրկին անանցանելի է։

Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհների վարչությունը տեղեկացնում է, որ եղանակային վատ պայմանների պատճառով Կոդա-Փարցխիսի-Մանգլիս-Ծալկա-Նինոծմինդա ճանապարհի 94կմ-ից 110 կմ ընկած ճանապարհահատվածը փակ է կցորդավոր, կիսակցորդավոր և 30 տեղից ավելի ավտոբուսների համար, սակայն այլ տեսակի տրանսպորտային միջոցների համար ճանապարհը բաց է։