Նինոծմինդայի մունիցիպալիտետի Ասպարա գյուղի թիվ 31 ընտրատեղամասում գրանցված է 46 ընտրող: Նրանցից ընտրատեղամաս է եկել 34 մարդ:

Հարկ է նշել, որ ներկայումս գյուղում ապրում է 3 մարդ: Ըստ Նինոծմինդայի ՇԸՀ-ի անդամների՝ ընտրատեղամասում գրանցվել են բնակիչները, ովքեր բնակվում են Նինոծմինդայում, բայց գրանցված են Ասպարայում:

Ըստ ընտրությունների արդյունքների` Ասպարա գյուղի թիվ 31 ընտրատեղամասում արդյունքները հետեւյալն են.

Համամասնական ընտրացուցակներ

«Երրորդ ուժ» կուսակցությունը՝ առաջին համարի ներքո, ստացել է 2 ձայն,
«Եվրոպական Վրաստան» կուսակցությունը՝ 2-րդ համարի ներքո, ստացել է 3 ձայն,
«Վրացական երազանք» կուսակցությունը՝ 41 համարի ներքո, ստացել է 28 ձայն,
Անվավեր քվեաթերթիկ` 1:

Մեծամասնական պատգամավորներ

«Եվրոպական Վրաստան»-ի թեկնածուն ստացել է 3 ձայն,
«Վրացական երազանք»-ի թեկնածուն ստացել է 28 ձայն:

Քաղաքապետի թեկնածուներ

Անիվարդ Մոսոյան (Վրացական երազանք)՝ 30 ձայն,
Սուրեն Մոսոյան (նախաձեռնող խմբի կողմից առաջադրված թեկնածու)՝ 2 ձայն,
Ավագ Բդոյան (ՄԱՇ)՝ 1 ձայն
Անվավեր քվեաթերթիկ` 1 ձայն:

Ասպարա. Ուրվական գյուղի վերջին երեք բնակիչները