Ախալքալաքում տեղի ունեցավ Վրաստանի տարածաշրջանային առաջնության 2-րդ փուլի առաջին հանդիպումը:
Հունիսի 11-ին Ախալքալաքի քաղաքային մարզադաշտում տեղի ունեցավ ֆուտբոլային հանդիպում Ախալքալաքի «Աբուլ» և Թբիլիսիի «Իվերիա 2017» թիմերի միջև:
Հանդիպումն ավարտվեց 4:2 հաշվով` հօգուտ «Աբուլ» թիմի:
Խաղի ընթացքում շատ երկրպագուներ կային: Հանդիպումը եկել էին դիտելու Մշակույթի, սպորտի, կրթության և երիտասարդության հարցերի ծառայության ղեկավար Վալերի Ստելմաշովը և այլ պաշտոնատար անձինք:
Հանդիպման ժամանակ ներկա էին նաև ոստիկանները և շտապօգնության բրիգադը՝ անվտանգության նպատակներով:
«Ֆուտբոլիստները լավ մարզավիճակում են, մենք ակնկալում ենք գերազանց արդյունքներ», – ասաց Ախալքալաքի սպորտի դպրոցի տնօրեն Արամ Սուքիասյանը, մինչ խաղի մեկնարկը:
Մեր ֆուտբոլիստները արդարացրեցին նրա սպասելիքները:
Հաջորդ հանդիպումը տեղի կունենա հունիսի 18-ին՝ Թբիլիսիում:
Բրատիսլավ Իգիթխանյան