Փետրվարի 17-ից 19-ը Սագարեջոյում անցկացվեց ազատ ըմբշամարտի ամենամյա բաց առաջնություն: Ախալքալաքը նվաճեց երկու բրոնզե մեդալ:

Ըմբշամարտի առաջնությանը մասնակցում էին տարբեր երկրներից շուրջ 320 մարզիկներ։

Ախալքալաքից մրցույթին մասնակցել են յոթ մարզիկներ, որոնցից երկուսը վերադարձել են մեդալներով։

Գոգորյան Ռոմանը և Գոգորյան Հարազատը տարբեր քաշային կարգերում նվաճել են 3-րդ պատվավոր հորիզոնականներ, իսկ Մկոյան Մաքսիմը իր գեղեցիկ մարտարվեստով արժանացել է մարզիչի համակրանք մրցանակին։

«Մենք մրցույթի արդյունքներից գոհ ենք, ընդհանուր մասնակիցների քանակը շատ էր, մարզիկները մի քանիսի հետ պետք է կռվեին, որ արդյունքում հաղթողը որոշվեր, իսկ այդ մոտեցմամբ մարտը հոգնեցուցիչ է մարզիկների համար։ Չնայած մենք ունենք երկու մրցանակակիր, սակայն չեմ կարող չնշել մարզիկներից Մաքսիմի փայլուն ելույթը»,- մեզ հետ զրույցում ասաց ազատ ոճի ըմբշամարտի մարզիչ Նորայր Կրջացյանը։

Ջուլիետա Տոնականյան