2016 թ.-ի սեպտեմբերի 9-ից 11-ը Բաթումիում անցկացվեց W.K.F. կարատե-դոի միջազգային մրցաշարը և սեմինարները: Ջավախքցի մարզիկները վերադարձան ութ մեդալով:
W.K.F. կարատե-դոյի միջազգային մրցաշարը և սեմինարները, ինչպես նաև ջույ-ջիցու և գրեփլինգի մրցույթները անցկացվեցին Բաթումի տարբեր մարզային և այլ հաստատություններում: Միջազգային մրցաշարը և սեմինարները անցկացվել են կարատե-դոի մարզաձևը 2020 թ.-ին Տոկիոյում անցկացվելիք Օլիմպիական խաղերին նախապատրաստելու համար: Այն բանից հետո, երբ 2016 թ.-ի օգոստոսին Միջազգային օլիմպիական կոմիտեն ընդգրկեց կարատե-դոն Օլիմպիական խաղերի ցանկում, Վրաստանի կարատե-դոի ֆեդերացիան արդեն սկսել է Օլիմպիադայի համար այս մարզաձևում նախապատրաստման աշխատանքները:
Բաթումում մրցույթներին մասնակցել են 840 մարզիկ 8 երկրներից: Կարատե-դոի սեմինարները անցկացրեց W.K.F. սպորտկոմիտեի ղեկավար, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Դավիթ Բենետելլոն: Սեմինարների ուղղված էին մարզիչների վերապատրաստմանը նոր օլիմպիական մրցակցության համակարգին:
Մրցակցությանը մասնակցում էին 4 մարզիկ Ախալքալաքի սպորտդպրոցից և 3 մարզիկ Նինոծմինդայից, ովքեր մարզվում են Ռաֆայել Դարբինյանի մոտ: Արդյունքում 7 մարզիկներից 6-ին ստանձնեց մրցանակային հորիզոնականներ, ինչպես նաև Ախալքալաքի կարատիստների ոսկե մեդալներին ավելացավ ևս մեկը:
Մարզիկները վերադարձան 1 ոսկե, 3 արծաթե և 4 բրոնզե մեդալներով:
Կիմա Նորսոյանը աղջիկների շրջանում, 10-11 տարիքային կատեգորիայում զբաղեցրել է III տեղը Կատայում և II տեղը Կումիտեում:
Արթուր Զուռնաջյանը գրավել է III տեղը Կումիտեում,
Աքսաննա Ավետյանը աղջիկների շրջանում, 12-13 տարիքային խմբում զբաղեցրել է I տեղը Կումիտեում և II տեղը Կատայում:
Արտյոմ Ավագյանը զբաղեցրել է II տեղը 12-13 տարիքային խմբում,
Արթուր Արզումանյանը զբաղեցրել է III տեղը 12-13 տարիքային խմբում,
Ջինիսյան Վլադիմիրը վերադարձել է բրոնզե մեդալով (14-15 տարիքային խումբ):