6-ամյա Դավիթ Տատվաձեն դարձել է շախմատի Եվրոպայի չեմպիոն՝ մինչև 7 տարեկան դպրոցահասակ երեխաների շրջանում: Տատվաձեն ութ խաղ անընդմեջ հաղթանակ է գրանցել: Եվրոպայի առաջնությունը դպրոցահասակ երեխաների շրջանում անցկացվել է Մամայա քաղաքում:
«Դավիթ Տատվաձեն ութ խաղերում էլ համոզիչ հաղթանակ է տարել և առաջնության ավարտից մեկ խաղ առաջ, մինչև 7 տարեկան դպրոցահասակ երեխաների շրջանում դարձել է շախմատի Եվրոպայի տիտղոսակիր»,- նշված է Շախմատի միջազգային ֆեդերացիայի հաղորդագրության մեջ:
Տատվաձեի մարզիչը հանդիսանում է Նանա Չեպխոձեն