Վերջին 5 տարիների ընթացքում Վրաստանում գրանցվել է 46 031 ամուսնալուծության դեպք:
Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, այդ ցուցանիշը տարիների ընթացքում հետևյալն է. 2017 թվականին` 10 222 ամուսնալուծություն, 2016 թ.-ին` 9 539, 2015 թ.-ին` 9 112, 2014 թ.-ին` 9 119, իսկ 2013 թ.-ին` 8 039:
Ինչ վերաբերում է ամուսնություններին, վերջին 5 տարում գրանցվել է 144 161 ամուսնություն: Մասնավորապես, 2017 թ.-ին` 23 684 ամուսնություն, 2016 թ.-ին` 25 101, 2015 թ.-ին` 29 157, 2014 թ.-ին` 31 526, իսկ 2013 թ.-ին` 34 693:
Հատկանշական է, որ ամուսնալուծության ամենաբարձր ցուցանիշը արձանագրվել է Թբիլիսիում, մայրաքաղաքին հաջորդում է Իմերեթիի շրջանը: Մասնավորապես, Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, 2017 թ.-ին Թբիլիսիում ամուսնացել է 3 731 զույգ, իսկ Իմերեթիի տարբեր քաղաքներում` 1 739 զույգ: