Այսօր, Ախալքալաքի կենտրոնական Խաս Բախչա այգում տեղադրվել է անսովոր դիզայնով՝ ծառի կոճղերի մեջ երբներանգ ծաղիկներ: Այս նախաձեռնության հեղինակը Ախալքալաքի Սպասարկման կենտրոնն է:

kaxvac

Օրեր առաջ Ախալքալաքում փչացած ծառերն էին հատվում, Սպասարկման կենտրոնի աշխատակիցները լսելով այդ մասին անմիջապես մտածում են հատված ծառերը կիրառել որպես ծաղկաման:
Սպասարկման կենտրոնի կանաչապատման աշխատանքների պատասխանատու Աղվան Աբաջյանն ու կենտրոնի աշխատակիցները ձեռնամուխ են լինում իրագործելու այս գեղեցիկ գաղափարը:

sad

«Ինտերնետում նմանատիպ գեղեցիկ ու անսովոր զարդարանքներ տեսել էինք և միշտ մտածում էինք ինչո՞ւ մենք էլ չանենք: Իմացանք, որ փչացած և վտանգ ներկայացնող ծառերն են հատում, անմիջապես դիմեցինք, որ մեր ուզած չափերով կտրեն», – ասաց Սպասարկման կենտրոնի տնօրեն Արմեն Բիչախչյանը:

caxikner

Վերջինս նշում է, որ Կանաչապատման աշխատանքերի պատասխանատու Աղվան Աբաջյանն անմիջապես Թբիլիսիից տարբեր ծաղիկներ է գնել ու անցել գործի, արդյունքում մեր քաղաքային այգում հայնտվել են այս գեղեցիկ ծաղկեփնջերը: Սասարկման կենտրոնը 720 լարի է ծախսել այս ծրագրի իրականացման համար:

aygi

Աղունիկ Այվազյան