Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու շինարարության Ախալքալաքի հատվածում աշխատողները գործադուլ են հայտարարել: Նրանք չորս ամսվա ընթացքում աշխատավարձ չեն ստացել:

Ղուլալիս գյուղի հատվածում, որտեղով անցնում է ԲԹԿ երկաթուղին, աշխատողներն արդեն 4 օր է չեն աշխատում` պահանջելով աշխատավարձերը, – հաղորդում է ռադիո «ՆՈՐ»-ը:

«Մենք փետրվարից աշխատավարձ չենք ստացել, ոմանք էլ փետրվարից չեն ստացել, մենք ուզում ենք ստանալ այն գումարը, որը մեզ է պատկանում: Մենք չենք շարունակի աշխատել, 5 կիլոմետր հեռավորության վրա աշխատանքները կասեցված են», – ասում է աշխատողներից մեկը:

Այս հատվածում աշխատանքներն իրականացվում են «Դեմիրյոլսերվիս» ՍՊԸ-ի կողմից:

Ախալքալաքի Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղային կայարանի ղեկավար Մուրադ Բուրաձեի խոսքով, ներկայումս աշխատանքների փոխանցում և վերագրանցում է տեղի ունենում այլ ընկերության:

«Մինչ այդ գործընթացները շարունակվում են, աշխատավարձը ձգձգվում են, իմ կարծիքով, այդ խնդիրները կլուծվեն մեկ շաբաթում», – ասում է նա:

Jnews-ը կհետևի իրադարձությունների զարգացմանը