Այսօր, մարտի 5-ին, վրացական թիվ 3 հանրակրթական դպրոցում տեղի ունեցավ տարբեր դպրոցների աշակերտների դրամաշնորհների շնորհման արարողությունը, ովքեր ծրագրեր կիրականացնեն իրենց դպրոցներում և գյուղերում:

Երիտասարդական բանկն Ախալքալաքում «Եվրոպական հիմնադրամ» ծրագրի շրջանակներում, լավագույն գաղափարի մրցույթի 4 մասնակիցների փոքր դրամաշնորհներ է հատկացրել: Դրամաշնորհներն իրենց հասակակիցներին պարգևատրել են դպրոցի աշակերտները: Ծրագիրը ներառում է 3 թեմա՝ կրթություն, էկոլոգիա և կենդանիների պաշտպանություն:

grant2

315 լարիի չափով դրամաշնորհը ստացավ 5-րդ հանրակրթական դպրոցի աշակերտուհի Ասյա Եփրիկյանը, ով պատրաստվում է կահույք գնել իր դպրոցի համար, իսկ Էլիզբարյան Գայանեն՝ կրկին 5-րդ հանրակրթական դպրոցից, պատրաստվում է 800 լարիով 2 գրապահարան գնել: Նույն դպրոցի սան Սուսաննա Ավետիսյանը 471 լարիով պատրաստվում է բարեկարգել, այսինքն՝ մաքրել, ծաղիկներ և ծառեր տնկել սեփական դպրոցի բակում: Ծրագրի չորրորդ հաղթողը` Դիլիսկա գյուղի դպրոցից Սիլվա Գաբրիելյանը, պետք է մաքրի դպրոցի և գյուղի եկեղեցու բակերը` 713 լարիով և այնտեղ տեղադրի նստարաններ:

DSC_4936

Մի քանի ամսվա ընթացքում կրկին հայտարարվելու է տարբեր գաղափարների համար նախատեսված նմանատիպ դրամաշնորհային ծրագիր: «Եվրոպական հիմնադրամի» ծրագիրը հնարավորություն է ընձեռում աշակերտներին ընտրել թեմաներ, խնդիրներ և լուծել այդ խնդիրները` օգտագործելով այս ծրագիրը: Ծրագիրը բաղկացած է 3 փուլից: Առաջինը՝ հարցազրույցն է, գաղափարների ներկայացումը և նախագիծ գրելը, այնուհետեւ որոշվում է, թե ում է տրվում դրամաշնորհը: