Մայիսի 19-ին Ասպինձայում կայացավ ռեգբիի փառատոն: Փառատոնին մասնակցում էին Վրաստանի տարբեր մարզերից 250 մարզիկներ, այդ թվում՝ Ախալքալաքի մունիցիպալիտետից 34 մարզիկ:
Փառատոնին մասնակցում էին Ախալքալաքի Սպորտ դպրոցի 18 մարզիկ և Պտենա գյուղի 16 մարզիկ:
Փառատոնը նպատակ չէր հետապնդում որոշել ամենաուժեղներին, տարբեր մունիցիպալիտետների թիմերը կարողացան ցույց տալ իրենց, շփվել իրենց հասակակիցների հետ, կիսվել փորձով: Բոլոր մասնակիցները ստացան պատվոգրեր:
Փառատոնի շրջանակներում կայացավ նաև «Աբխազիայի մրցաշարը», որին մասնակցում էին 6 թիմեր:
«Աբխազիայի մրցաշարում» առաջին տեղը զբաղեցրեց Զուգդիդիի թիմը, երկրորդ տեղը զբաղեցրեց Բորժոմիի թիմը, երրորդ տեղը` Ադիգենի թիմը:
Թիմերին գավաթներով պարգևատրեցին Աբխազիայի կրթության և մշակույթի նախարար Ռոլանդ Նիզարաձեն և Երիտասարդների և սպորտի հարցերով տնօրեն Վիտալի Բենդելիանին:
Զուգդիդի թիմի կազմում խաղում էր նաև ախալքալաքցի սպորտսմենուհի, կարատեի չեմպիոնուհի Աքսաննա Ավետյանը:
Բրատիսլավ Իգիթխանյան