Բելառուսում ընթանում են II Եվրոպական սպորտային խաղերը: Այսօր ժամը 13:30-ին ախալքալաքցի մարզիկ Արտյուշ Գոմցյանը պայքարել է ռուս բռնցքամարտիկ Բախտովար Նազիրովի հետ և հաղթել 5:0 հաշվով:
Արտյուշ Գոմցյանը երկրորդ անգամ է ներկայանում II Եվրոպական խաղերում և երկու անգամն էլ հաղթել է 5:0 հաշվով: Այսօր բռնցքամարտի առաջնությունում 4 վրացի մարզիկներ են մասնակցում, առաջինն Արտյուշ Գոմցյանի մարտն էր, որը լավ սկիզբ դրեց: Արտյուշ Գոմցյանը հաղթել է 56 կգ քաշային կարգում:
Վրաստանի հավաքականը Մինսկում ներկայացված է 10 մարզիկներով, որոնցից երկու մարզիկը Ախալքալաքի Մարզահամալիրի սաներ են: