Դեկտեմբերի 20-ին Ախալքալաքի Սպորտային համալիրում անցկացվեց «Open Akhalkalaki» կարատե-դո W.K.F. մրցաշարը, որին մասնակցեցին Վրաստանի 4 քաղաքներից շուրջ 150 մարզիկներ:
Մրցաշարը կազմակերպել էր Ախալքալաքի շրջանային Վարչությունը Վրաստանի մարտարվեստի կոնֆեդերացիայի և Կարատե-դո-ի ազգային ֆեդերացիայի աջակցությամբ: Մրցաշարին մասնակցեցին ավելի քան 150 մարզիկներ Ախալքալաքից, Նինոծմինդայից, Ախալցիխեից և Թբիլիսիից:
Մրցումները վարում էր լիցենզավորված մրցավարների կոլեգիան: Ախալքալաքի շրջանային ղեկավարությունը պատվոգրեր հանձնեց մի շարք մարզիչների և դատավորների: Մրցաշարի սկզբում մարզիկները նախ հանդես եկան ցուցադրական ելույթներով, որին հաջորդեց մարզիկների հաղթական ելույթները:
Open Akhalkalaki կարատե-դո W.K.F. 2015 մրցաշարում Ախալքալաքի շրջանի մարզիկները գլխավորությամբ մարզիչ՝ Ռաֆայել Դարբինյանի գրավեցին մրցանակային տեղեր:
Գևորգ Հակոբյանը երեք տարբեր կատեգորիաներում գրավեց 1-ին տեղ:
Աքսաննա Ավետիսյանը աղջիկների մեջ, 10-11 տարիքային խմբում գրավեց 1-ին տեղ:
Աշխարհաբեկ Խաչատրյանը 16-17 տարիքային խմբում, 63 քաշային կարգում գրավեց 2-րդ տեղ, ինչպես նաև 18-34 տարիքային խմբում, 70 կգ կարգում գրավեց 3-րդ տեղ:
Կոլյա Գրիգորյանը 16-17 տարիքային խմբում, 63 քաշային կարգում գրավեց 3-րդ տեղ:
Արտյոմ Ավագյանը 10-11 տարիքայինների մեջ, 37 կգ քաշային կարգում գրավեց 3-րդ տեղ:
Բագրատ Շավերձեն 16-17 տարիքային խմբում, 63 կգ քաշային կարգում զբաղեցրեց 3-րդ տեղ:
Մերաբ Մարկոիձեն 16-17 տարիքային խմբում և 63 կգ քաշային կարգում զբաղեցրեց 3-րդ տեղ:
Վարդ Շիրինյանը 6-7 տարեկանների մեջ գրավեց 3-րդ տեղ:
Վեներա Արոյանը 6-7 տարիքային խմբում գրավեց 3-րդ տեղ:
Իսկ Նինոծմինդայի շրջանից մրցանակային տեղեր գրավեցին՝ Արտյոմ Ջաղացպանյանը 14-15 տարիքային և +60 կգ քաշային կարգում:
Դավիթ Ջաղացպանյանը 18-34 տարիքային խմբում՝ 2-րդ տեղ և 16-17 տարիքային և +63 կգ քաշային կարգում՝ 2-րդ տեղ:
Կիմա Նորսոյանը աղջիկների մեջ 10-11 տարիքային խմբում 3-րդ տեղ զբաղեցրեց: