Օլավերդ գյուղի բնակիչները՝ շների ուղեկցությամբ, Ախալքալաքի կենտրոնական հրապարակով՝ ոտքով ավելի քան 14 կմ ճանապարհ անցնելով, աղմկոտ գնացել են դեպի քաղաքապետարանի բակ։ Գյուղում 6-օրյա մեկուսացումից հետո նրանք 3 ժամում հասել են քաղաք՝ իրենց բողոքն արտահայտելու դրա դեմ։

«Տեսեք, էս եղանակին երեք ժամում եկել ենք»,- ասում է նրանցից մեկը՝ ցույց տալով իր թաց շորերը։

«Մյուս գյուղերի համար նրանք ազատ տեխնիկա ունեն, իսկ մեզ համար՝ ոչ։ 6 օր է ճանապարհը չեն բացում, մենք հիվանդներ ունենք, մահանում են: Ճանապարհները չեն բացում»,- գոչում են ամբոխից:

«Ինչո՞ւ են Գոմանը գիշերը բացում, իսկ մեզ համար տեխնիկա չկա։ Ինչու, այստեղ մարդիկ չեն ապրո՞ւմ։ Ընտրությունների ժամանակ գալիս են, ձայն են պահանջում։ Իսկ այսօր մենք ճանապարհներ չունեն։ Մարդուն վիրահատություն է պետք, մահանում է, իսկ նրան տեղափոխելու համար ճանապարհ չկա։ Թեկուզ հենց հիմա եկեք գնանք, ինքներդ տեսեք: Մարդը սրտի հետ կապված խնդիր ունի և նրան պետք է վիրահատել»,- ավելացնում է մեկ ուրիշը։

olaver

«Ես խոսել եմ բժշկի հետ, հայրս շտապ պետք է վիրահատվի։ Պետք է հիվանդանոց տանեմ, ճանապարհներ չկան։ Զանգահարել եմ թեժ գիծ, ինձ ասացին, որ տեխնիկան աշխատում է։ Իսկ ես փակ ճանապարհին կանգնած եմ, ոչ մի տեխնիկա էլ չկա, ու ինձ ստում են, թե Ծալկայից տեխնիկա է գալիս, Թբիլիսիից տեխնիկա է գալիս։ Ո՞ւր է այն: Եթե վաղը հորս հետ մի բան պատահի, բոլորը պատասխան են տալու։ Մեր ներկայացուցչին ասել են, որ իրենք աշխատում են,բայց չեն աշխատում։ Այնտեղ նույնիսկ տեխնիկա չկա։ Չկա այնպիսի տեխնիկա, որը չկարողանար բացել ճանապարհը։ Գյուղում տեխնիկա չունենք, որ գոնե ինքներս բացեինք, գումար հավաքեինք», – ասում է վատառողջ գյուղացու տղան:

Բակում փոխքաղաքապետ Թեյմուրազ Մճեդլիձեն և Ախալքալաքի Սպասարկման կենտրոնի տնօրեն Մխիթար Ռստակյանը հանդիպեցին և զրուցեցին գյուղացիների հետ ու փորձեցին բացատրել, որ աշխատում են, որպեսզի ճանապարհները կայուն ձևով բաց լինեն։ Ամբոխի միջից գոչյուններ էին հնչում. «Ցույց տվե՛ք, թե այս ճանապարհներն ինչ վիճակում են, թո՛ղ տեսնեն»։

1111

Օլավերդցիները փոխքաղաքապետի հետ բարձրացան քաղաքապետարանի դահլիճ՝ նախապես հայտարարելով, որ առանց տեխնիկայի ոչ մի տեղ չեն գնա։

Քաղաքապետ Մելքոն Մակարյանը հանդիպեց նրանց ու սկսեց վիճաբանել Օլավերդի բնակիչներից մեկի հետ՝ ասելով, որ իր պատճառով տեխնիկա չի ուղարկի իրենց գյուղ։ Նա քաղաքապետին մեղադրել է սպառնալիք ներկայացնելու և պաշտոնեական դիրքը չարաշահելու մեջ։

olaver2

Սակայն երկխոսությունը շարունակվեց, և քաղաքապետը ներկաներին տեղեկացրեց, որ մի քանի օր է չի քնում է և վերահսկում է ճանապարհների մաքրման աշխատանքները, և, որ ինքը տեղյակ է նրանց գյուղի ճանապարհների վիճակի մասին։ Արդյունքում քաղաքապետը խոստացավ օրվա ընթացքում մոտեցնել տեխնիկան՝ աշխատանքները սկսելու համար։

Դրանից հետո բոլորը շարժվեցին դեպի ճեմասրահ, որտեղ քաղաքապետ Մակարյանը Jnews-ի լրագրողին կոպիտ ձևով խնդրեց հեռանալ քաղաքապետարանի շենքից՝ մեղադրելով խնդիրները ոչ ճիշտ լուսաբանելու և քաղաքապետարանի շենքում ապօրինի գտնվելու մեջ։ Նշելով, որ նման հավաքները լուսաբանելու իրավունք ունենալու համար լրագրողները պետք է ունենան քաղաքապետի հատուկ թույլտվությունը։

Նշենք, որ Ախալքալաքի գյուղերի ճանապարհներին անբարվոք իրավիճակը շարունակվում է պահպանվել արդեն 6 օր է: Այս իրավիճակը ստեղծվել էր այն բանից հետո, երբ տեղացել էր առատ ձյուն, որին հաջորդել էր ուժգին քամին: Արդյունքում հեռավոր գյուղերի ճանապարհները փակվել էին:

Տեսանյութը մեզ տրամադրել են Օլավերդի բնակիչները: