Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով Անթաքիա քաղաքում Վրաստանի քաղաքացի է զոհվել: Այս մասին հայտնում է Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը (ԱԳՆ):

«Թուրքիայում Վրաստանի դեսպանատունը տեղեկություն է ստացել տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով Անթաքիա քաղաքում Վրաստանի քաղաքացի Ն.Զ.-ի մահվան մասին։ Վրաստանի դիվանագիտական ​​ներկայացուցչությունը կապի մեջ է մահացածի ընտանիքի անդամների, ինչպես նաև Թուրքիայի համապատասխան գերատեսչությունների հետ»,- նշում են Արտաքին գործերի նախարարությունից:

Թուրքիայում գտնվող Վրաստանի քաղաքացիները հնարավորություն ունեն կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարներով՝

Անկարայում Վրաստանի դեսպանատուն +905336903040, +905392208280,
Ստամբուլում գլխավոր հյուպատոսության +905418184400,
Տրապիզոնում գլխավոր հյուպատոսություն +905413262226: