Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին կոչ է անում չտրվել միակուսակցական կառավարման գայթակղությանը եւ հապճեպ որոշումներ չընդունել ընդդիմադիր պատգամավորների մանդատները դադարեցնելու վերաբերյալ:
Միևնույն ժամանակ Սալոմե Զուրաբիշվիլին դիմել է նաեւ ընդդիմությանը՝ կոչ անելով խելամիտ որոշումներ կայացնել:
«Այսօր ուզում եմ երկու կողմերին կոչ անել ողջամիտ որոշումներ կայացնել, որոնք կլինեն երկրի բարօրության համար ձեռնարկվող քայլեր, այլ ոչ թե նեղ շահերի համար նախատեսված։ Ընդդիմությանը, որպեսզի նրանք մտածեն և հարգանքով վերաբերվեն ընտրողներին եւ կատարեն պատգամավորական մանդատով իրենց վերապահված լիազորությունները: Մեծամասնությունը, որպեսզի չենթարկվի միակուսակցական կառավարման գայթակղությանը, մանդատները դադարեցնելու հապշտապ որոշում չընդունի և ճիշտ որոշում կայացնելու համար ժամանակ տա ընդդիմությանը: Սա է մեր հասարակության պահանջն ու սպասումը», – հայտարարել է նախագահը՝ դիմելով հասարակությանը: