Ախալքալաքի մունիցպիալիտետի Գոգաշեն գյուղում չկա ջուր, գազ, նորմալ ճանապարհներ, մանկապարտեզ, երիտասարդները հակված են հեռանալ գյուղից:
Գյուղում ջրի մի քանի աղբյուր կա, ամեն օր մարդիկ մի քանի անգամ ջուրը կրելով տուն, նրանց մտքում ամեն անգամ հռետորական այս հարցն է ծագում՝ «տեսնես երբ տանը ջուր կունենանք»:
Գյուղում բնակվում է շուրջ 35 ընտանիք: Եկամտի հիմնական աղբյուրը գյուղատնտեսությունն է: Ոմանք գնում են Թուրքիա՝ արտագնա աշխատանքի:
Գյուղացիների հիմնական զբաղմունքն անասնապահությունն է: Գյուղում շատերը ցանկանում են շարունակել իրենց ուսումնառությունը բուհերում, բայց ֆինանսական հնարավորությունների պատճառով, ոչ բոլորն են կարողանում դա իրենց թույլ տալ:
Այժմ Գոգաշեն գյուղից Թբիլիսիի և Ախալցիխեի համալսարաններում սովորում է 10 ուսանող:
«Բոլորը լքում են գյուղը, երիտասարդները նախընտրում են ապրել քաղաքներում, որովհետեւ այստեղ ոչինչ չկա», – ասում է գյուղի բնակիչներից մեկը:
Երիտասարդները ցանկանում են սպորտով զբաղվել, բայց գյուղում մարզասրահ չկա:
«Մեր համար ամենաառաջնային խնդիրը ջուրն ու գազն է: Կումուրդոյում գազ կա, այնտեղից հնարավոր է անցկացնել մեր գյուղ, բայց չգիտես ինչու չեն անում, ինչ ենք մենք արել, որ մեր գյուղի խնդիրը չեն լուծում», – ասում է Թեմուրի Կոժորիձեն:
Բրատիսլավ Իգիթխանյան