Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության Պետական գույքի ազգային գործակալության տվյալների համաձայն՝ երեք ամսվա ընթացքում, 403 աճուրդի արդյունքում, վաճառվել է 21 մլն լարի արժողությամբ պետական գույք:
Գործակալության տվյալներով, այս տարվա առաջին եռամսյակում կայացել է 403 աճուրդ, որոնց արդյունքում կատարվել է 21 291 197 լարի արժողության պետական գույքի սեփականաշնորհում:
Հատկանշական է, որ նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ գործակալությունը հայտարարել էր ավելի շատ աճուրդ, սակայն պետական գույքի արժեքը նվազել է գրեթե 13 միլիոն լարիով:
Մասնավորապես, 2018 թվականի առաջին եռամսյակում 355 աճուրդների արդյունքում գործակալությունը մոբիլիզացրել է 34 222 356 լարի:
Ինչ վերաբերում է այս երեք ամիսների ընթացքում վաճառված օբյեկտներին, ապա «Պետական գույքի ազգային գործակալությունը» պարզաբանում է, որ դրանց մեջ ոչ մի պետական ձեռնարկատիրություն ամրագրված չէ:
Հիշեցնենք, որ 2018 թվականին «Պետական գույքի ազգային գործակալության» կողմից պետական գույքի սեփականաշնորհման արդյունքում բյուջեն ստացել է 116 892 431 լարի, որի արդյունքում գերատեսչությունը կատարել է սեփականաշնորհման պլանը` 151%-ով:
Ինչ վերաբերում է ընթացիկ տարվան, ըստ Էկոնոմիկայի և կայուն զարգացման արդեն նախկին նախարար Գիորգի Քոբուլիայի, այս տարի վարչությունը ծրագրում է վաճառել 170 միլիոն լարի արժողությամբ պետական գույք: Ավելի կոնկրետ, ըստ նախկին նախարարի, նախատեսվում է 120 միլիոն լարի արժողությամբ խոշոր անշարժ գույքի, 30 միլիոն լարի արժողությամբ պետական ձեռնարկատիրությունների և 20 միլիոն լարիի ավելի փոքր գույքի սեփականաշնորհում: