Հանրային ռեեստրի ազգային գործակալության տվյալներով, Վրաստանում գործում է 238 կուսակցություն, որից յոթը հիմնադրվել է այս տարի:
Նոր կուսակցությունների շարքում են՝ «Օրենք և արդարություն» (նախագահ` Թակո Չարկվանի), «Հանուն արդարության» (նախագահ ` Էկա Բեսելիա), «Իբերիացիների միասնություն» (նախագահ` Գիորգի Ծիպտաուրի), «Հանուն սոցիալական արդարության» (նախագահ` Մամուկա Տուսկաձե), «Վրաստանի պաշտպանների միություն» (նախագահ` Գելա Տկեշելաշվիլի), «Քաղաքական շարժում – Հաղթանակած Վրաստան» (նախագահ՝ Իրակլի Օքրուաշվիլի) և «Նոր ուժ» (քաղխորհրդի նախագահ՝ Լազարե Զաքարիաձե):
Ռեեստրում դեռևս գրանցված չէ «Լելոն Վրաստանի համար» քաղաքական միավորումը, որը հիմնադրվել է երեկ: Իսկ «Նոր աջեր» կուսակցությունը, նրա նախագահ Մամուկա Կացիտաձեի հայտարարությամբ դադարեցնում է իր գործունեությունը:
Քաղաքական միությունների ռեեստրը գործում է 1997 թվականից: Ցուցակում 250 կուսակցություն է, որից 12-ը հանվել են ռեգիստրից` լուծարման կամ վերակազմավորման պատճառով: